Նազիկ Ամիրյան. Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԱԺ նախկին նախագահ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական այսօրվա նիստին նրա պաշտպանը նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
«Գտնում են, որ նախագահող դատավորի գործողությունները ոչ միայն օրինական չեն, այլ ապօրինի են: Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ»,- դատարանում հայտարարեց Նազիկ Ամիրյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 14-ին:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի գործն անջատվել էր Նազիկ Ամիրյանի գործից:
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան