Ոստիկանները Հովտաշատում են
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել։ 168.am-ը գրել էր, որ մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են ԲՀԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։
Հարձակման են ենթարկվել «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողն ու օպերատորը։
Panorama.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործողություններ է իրականացրել ոստիկանությունը միջադեպի մասին հրապարակումներից հետո։
Ոստիկանության ՀԿԼ վարչությունից հայտնեցին, որ այս պահին ոստիկանները, միջադեպի մասնակից քաղաքացինեչը, ինչպես նաև լրագրողն ու օպերատորը դեպքի վայրում են։
«Մի քանի ժամ առաջ ահազանգ էր ստացվել, որ ներխուժել են սեփական տարածք։ Այդ ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանները, այս պահին դեպքի վայրում գործողություններ են իրականացնում։ Այս պահին լրագրողների հետ բանակցում են, եթե իսկապես նրանց աշխատանքը խոչընդոտել են, հաղորդում ներկայացնեն կատարվածի վերաբերյալ»,-ասաց վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան