Ջեկի Չանը ֆիլմի նկարահանումների ժամանակ հազիվ է փրկվել մահից
Հայտնի դերասան Ջեկի Չանը հազիվ է փրկվել մահից «Ավանգարդ» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ մի հնարք կատարելիս: Ռիա նովոստին, հղում անելով The Star online-ին, գրում է, որ էպիզոդներից մեկի ժամանակ, որը նկարահանվել է ծովում, դերասանը հայտնվել է քարերի տակ և հազիվ է փրկվել խեղդվելուց:
Այդ ժամանակ նկարահանող խումբն արագ արձագանքել է և դերասանին դուրս է հանել ջրի տակից:
Ասուլիսի ժամանակ Ջեկի Չանն ասել է, որ շատ էր վախեցել, բայց պահել էր հանգստություն և խուճապի չէր մատնվել:
Նախատեսված է, որ մարտաֆիլմը կներկայացվի 2020 թվականի հունվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա