ՀՀ-ում ՌԴ դեսպանը դեմ է, որ ՌԴ-ում ապաստանած նախկին պաշտոնյաների հարցը քաղաքականացվի
Հեղափոխությունից հետո Հայաստանից մեկնած նախկին պաշտոնյաների հարցը իրավական է։ Այս մասին այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՌԴ-ն Հայաստանին չի արտահանձնում այդ պաշտոնյաներին, ու ինչպես է այն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Կարծում եմ, Հայաստանի գլխավոր դատախազը բավականին հստակ արտահայտվել է այս առումով. միայն Ռուսաստան չեն մեկնում, մեկնում են այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար, բարենպաստ են համարում։ Առաջինը՝ ես այստեղ չէի առանձնացնի Ռուսաստանին։ Երկրորդը՝ ինչ վերաբերում է հանձնման-չհանձնմանը, ապա այս հարցը կարիք չկա քաղաքականացնելու, քանի որ այն իրավական հարց է, որը պետք է լուծվի մեր երկրների համապատասխան կոմպետենտ մարմինների կողմից», – ասաց Կոպիրկինը։
Դեսպանը նշեց, որ սա այն հարցը չէ, որ պետք է լինի նշանակալի գրգռող հանգամանք հայ-ռուսական հարբերություններում և ինքը դեմ է, որ այն գիտակցաբար քաղաքականացվի։
Դեսպանը նշեց, որ կան համապատասխան կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրությունները, մասնագետներ և գլխավոր դատախազությունները շփումների մեջ են։
«Եկեք թույլ տանք նրանց դա անել»,-ասաց դեսպանը։
Հարցին, թե պաշտպանո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանին, դեսպանն ասաց՝ «ես փաստաբան չեմ»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ հանդիպման վերաբերյալ դեսպանը նշեց, որ անձամբ ինքը չի հանդիպել ու այն իր հանդիպումը չի եղել։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որից հետո ՌԴ դեպանատանը հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին