Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
«Այսօր ժամը 14-ի սահմաններում պարոն Արմեն Թավադյանին բերման են ենթարկել Հատուկ քննչական ծառայություն»,-ՀՔԾ շենքի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վահե Եփրիկյանը։
Թե ի՞նչ գործի շրջանակում է, ի՞նչ կասկածանքի շուրջ, ինչի՞ համար, փաստաբանն էլ չգիտի։
«Հիմա ամեն պահ սպասում ենք տեսնել, թե ի՞նչ կասկածանքի շուրջ են բերել, ի՞նչ գործողություն են իրականացնում պարոն Թավադյանի հետ»,-ասաց Վ. Եփրիկյանը։
Նա ապօրինի է որակում Արմեն Թավադյանին ՀՔԾ բերման ենթարկելը, քանի որ վերջինը որևէ հրավեր, ծանուցում չի ստացել։
«Ե՞րբ են բերման ենթարկում անձին, երբ հրավիրում են, անձն առանց հարգելի պատճառների չի ներկայանում, վերջինին բերման են ենթարկում։ Բայց քանի որ պարոն Թավադյանին որևէ հրավեր, ծանուցում չի եղել, կարելի է ասել՝ հերթական ապօրինությունն է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գործընթացքը քաղաքական տրամաբանության մեջ է դիտարկում։
Նրա խոսքով, գաղտնի չէ, որ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե նրա աջակիցների նկատմամբ ռեպրեսիաները, ճնշումները սովորական են դարձել։
«Ես սա կապում եմ այն բանի հետ, որ մենք վաղը միջոցառում ենք անցկացնելու, պարոն Թավադյանին ևս հրավիրել էինք մասնակցելու այդ միջոցառմանը։ Ցանկանում ենք տարին ամփոփել, խոսել անելիքներից, ծրագրերից։ Ամեն կերպ փորձելու են խոչընդոտել։ Պարոն Թավադյանին այսօր ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում են քաղաքական տրամաբանության մեջ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին