Տասնամյակի ամենահարուստ երաժիշտները
Forbes ամսագիրը կազմել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցուցակը: Առաջին տեղում է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ը (Անդրե Ռոմելլ Յանգ), որի ունեցվածքը կազմում է 950 միլիոն դոլար: Ռիա նովոստին գրում է, որ նա վերջին ալբոմը՝ «Compton», թողարկել է 2015 թվականին, բայց երաժիշտը հանդիսանում է Beats Electronics աուդիոտեխնիկա արտադրող ընկերության համահիմնադիր և 20 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր, որը 2014-ին գնել է Apple-ը:
Երկրորդ տեղում է ամերիկացի կանտրի-փոփ-կատարող Թեյլոր Սվիֆտը (825 միլիոն դոլար): Եռյակը եզրափակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն 685 միլիոն դոլար եկամուտով:
Ցուցակում են նաև U2-ը, Diddy-ին, Էլթոն Ջոնը, Jay-Z-ին, Փոլ ՄաքՔարթնին, Քեթի Պերրին և Լեդի Գագան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա