Գոռ Մինասյանը՝ ոսկե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե
Քաթարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Տաթեւ Հակոբյանը (87 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում: 2016թ․ Եվրոպայի չեմպիոնը 3 փորձից չէր կարողացել բարձրացնել 161 կգ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա