«Չլսված խայտառակություն». ուսանողների հայտարարությունը
ԵՊՏՀ ուսանողները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ գիտական ղեկավարը քննում է իր ղեկավարած աշխատանքը:
«Չլսված խայտառակություն. գիտական ղեկավարը քննում է իր ղեկավարած աշխատանքը:
Ակնհայտ է, որ Դիանա Գալոյանի այս բազմաթիվ բառացի «copy paste»-ները կամ դոկտորական ատենախոսության արտագրված առաջարկությունները կոծկելու հույս ունեցողներին միայն հրաշքը կփրկի:
Հիմա հրաշքի փորձի մասին.
ԿԳՄՍ նախարարի հրամանով Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է նշանակվել Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության գիտական խորհրդատու, ինչպես նաև թեկնածուական ատենախոսության ղեկավար Աշոտ Մարկոսյանը: Պարզ է, որ միայն այսպիսի անդամները կարող են գոնե փորձել հրաշք գործել:
Իրո՞ք: Ա՞յս աստիճանի բացահայտ, պարոնա՛յք նախարար և փոխնախարար Թամրազյան: Մարդը քննելու է իր սեփական աշխատանքի արդյունքը: Մտածում եք՝ այս «հանճարեղ» կազմով հանձնաժողովը իր եզրակացությամբ փակելո՞ւ է անհերքելի արտագրությունների թեման:
Ահա՛ թե ինչ է նշանակում ապօրինի գործընթաց: Մարդիկ սեփական հայեցողությամբ անում են այն, ինչ ուզում են, և չկա որևէ իրավական սահմանափակում իրենց գործողություններում:
Քանի որ միայն չոր փաստեր ենք ներկայացնում, չենք ցանկանում նույնիսկ մեկնաբանել Ա. Մարկոսյանի և Դ. Գալոյանի մոր՝ Զոյա Թադևոսյանի երկարամյա բարեկամության մասին տեղեկությունները:
Հ.Գ. Հիշեցնենք, որ մեր առաջին ահազանգից հետո իր «ինքնաբացարկի» մասին էր հայտնել հանձնաժողովի ևս մեկ անդամ Լիլիթ Սարգսյանը, ով կրկին շահերի բախում ուներ՝ որպես համահեղինակ, և, ինչպես ինքն էր նշել, իրեն ներառել էին առանց համաձայնությունը հարցնելու:
Այսքանով հանդերձ, տիկին Սարգսյանի դեպքն ամենամեղմն է: Հանձնաժողովի մնացած անդամների և նախագահի մասին՝ շուտով», - նշված է հաղորդագրության մեջ:
Մանրամասներն՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան