Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին
Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» ծրագրի նոր պայմաններով մեկնարկի մասին։
«Beeline Bonus»-ը հնարավորություն է տալիս բջջային կապի բաժանորդներին կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել ընկերության կողմից առաջարկվող մի շարք ծառայություններով:
Բոնուսային ծրագրում բաժանորդները կարող են գրանցվել հետևյալ եղանակներով.
«My Beeline Armenia» հավելվածի «Բոնուս» բաժնում, www.beeline.am կայքից «Անձնական գրասենյակի» միջոցով, կամ հավաքելով *555# հրահանգը։ Անձնական գրասենյակի կամ *555# հրահանգի միջոցով գրանցվելու դեպքում կտրամադրվի 100 միավոր, իսկ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով գրանցվելիս՝ 200 միավոր:
Նոր ծրագրում հաճախորդներին կտրամադրվի կարգավիճակ՝ Standard, Silver, Gold կամ Platinum համաձայն վերջին 6 ամսվա կատարված ծախսերի և միավորների կուտակումը կիրականանա համաձայն այդ կարգավիճակի համար սահմանված գործակցի. բջջային կապի ծառայությունների համար ծախսված յուրաքանչյուր 10 դրամի դիմաց՝ 1-ից 1,7 միավոր:
«Beeline Bonus»-ում կուտակած միավորները կարող են փոխանակվել ինտերնետի, րոպեների և SMS-ների փաթեթներով, ինչպես նաև գեղեցիկ համարներով (բացառությամբ 033 կոդի)։ Մեր սպասարկման սրահներում կանխիկ գումարով հեռախոսներ գնելու դեպքում Gold կարգավիճակի բաժանորդները կստանան 5 %, իսկ Platinum կարգավիճակ բաժանորդները 7% զեղչ:
«Մենք գնահատում ենք մեր բաժանորդների նվիրվածությունը և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ոչ միայն խոսքերով, այլ նաև մեր նոր բոնուսային ծրագրի միջոցով։ Վստահ եմ՝ «Beeline Bonus» ծրագիրը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հաճելի և շահավետ։ Շնորհակալ եմ բոլոր մեր բաժանորդներին Beeline-ը ընտրելու համար և խոստանում եմ գալիք տարում նոր ավելի հետաքրքիր ծառայություններ և առաջարկներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Գործող Gold և VIP կարգավիճակի բաժանորդները կանցնեն նոր բոնուսային ծրագրին իրենց կարգավիճակով՝ որպես Gold և Platinum և վեց ամիսների ընթացքում բավականաչափ բոնուսներ հավաքելով կարող են այն պահպանել:
«Beeline Bonus» ծրագիրը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, բացառությամբ «COMBO», «Մարզային 3500» և «Մարզային 5500» սակագնային փաթեթների հավելյալ SIM քարտերին, ինչպես նաև «Ինտերնետ Այսօր», «Drive», «Infinity», «Step» ՍՓ-ներին, և իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր ՍՓ-ներին:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը գործարկում է նոր սակագնային փաթեթներ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով
- Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին
- Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան