Համերգաշար` նվիրված Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին: Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից:
Առաջին համերգի ընթացքում Խաչատրյան Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանի (ջութակ) կատարմամբ կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 1798 թ. գրված «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար» ստեղծագործությունը:
Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները՝ Ռիմա Միրզոյան (ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ), Սիփան Թորոսյան (թավջութակ): Համերգի հատուկ հյուրերն են Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ) և ԵՊԿ ուսանողուհի Մարիա Մաճկալյանը (ջութակ):
Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Յոհան Սեբաստիան Բախի, Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, առաջին համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգաշարը կշարունակվի նաև 2020 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան