Շանսեր չեմ տեսնում, որ 2020-2021 թթ-ին տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա. Բագրատյան
Կարող էր ավելի վատ լինել. այդպես է գնահատում ներկայիս տնտեսության վիճակը ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։
Այդուհանդերձ, ինչպես այսօր «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց տնտեսագետը, շանսեր չի տեսնում, որ 2020-2021 թթ-ին տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա։
Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ այս տարի կհրապարակեն 6,5-7% աճ, ինչն, ըստ նրա, նկարչության հետևանք է, քանի որ այն չափազանցված է շուրջ երկու անգամ։
Նրա խոսքով՝ տնտեսության կառուցվածքում առաջատար երեք ճյուղերն են ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ խաղերը, մոտ 25-30 տոկոս աճով, երրորդը՝ հանքարդյունաբերությունն է՝ 18 տոկոս աճով:
«Կառուցվածքային աճի տեսակետից միակ բանը, որ մի փոքր ավելի է աճել, քան տնտեսությունն է, մշակվող արդյունաբերությունն է։ Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի հռչակված նոր տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող են դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը։ Միայն խիստ երևակայության դեպքում դա կարելի է անվանել որևէ հաջողություն»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Տնտեսագետի խոսքով՝ լավագույն դեպքում այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում այդ կորուստները կարող են էլ ավելի ահռելի դառնալ։
«Ցավում եմ, կյանքն անցնում է, իսկ լուծումները պարզ տեսնում ես, սակայն շատ ավելի հեշտ է ուրիշ երկրների համար աշխատաել, քան Հայաստանում որևէ բան ասել, քանի որ մի բան ես ասում՝ անմիջապես հարձակվում են»,- նշեց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Բոզոյան. Այսօրվա իշխանություններն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ խնդիրը
- Անդրանիկ Թևանյան. 2020-ին արդեն գալիս է իշխանությունների հաշվետվություն տալու ժամանակը
- Անդրանիկ Թևանյան. Իշխանության են եկել շատ պատահական մարդիկ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում