Փաստաբան. Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է քննիչին
Դատախազությունը որոշեց` Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձնել քննիչին, բավարարելով մասնակի իմ բողոքը։ Այս մասին հայտարարել է Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Բողոքում բարձրացված այլ հարցերի մասով հստակ նշվել է, որ դրանց անդրադարձ կկատարվի հետագայում։ Կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և որոշումը»,-նշել է փաստաբանը։
Panorama.am-ին դատախազությունից հայտնեցին, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:
Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Արա Բաբլոյանը հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։ Քրեական գործով մեղադրվում է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- «168 Ժամ». Ինչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին
- «Առաջադրված մեղադրանքն ապօրինի է». Արա Բաբլոյան
- Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվում.«Փաստինֆո»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան