Երվանդ Վարոսյան. Միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել Բաբայանի ու Բաբլոյանի դեմ քրեգործի կարճումը
Գլխավոր դատախազության կողմից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատախազության կողմից մեղադրական եզրակացությունը չհաստատելը Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանի համար անակնկալ չէ։
«Անակնկալը այդ քրեական գործի հարուցումն է, անակնկալն այն մեղադրանքն է, որ առաջադրված է Բաբայանին ու Բաբլոյանին։ Դրանից հետո որևէ այլ զարգացում անակնկալ չի կարող լինել։ Աբսուրդային քրեական գործի շրջանակում ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձվել է քննիչին։ Դատախազության որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ։
Վարոսյանի գնահատմամբ, այս պահին միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել այդ քրեական գործի կարճումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է քննիչին
- ՀՔԾ. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Երվանդ Վարոսյան.Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան