Կոնստանտին Օրբելյանը ցանկանում է, որ իրեն չխանգարեն
«Տարին շատ հետաքրքրիր էր, շարունակում ենք աշխատել: Ունեցել ենք պրեմիերաներ, համերգային կատարումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Նա նշեց, որ հաջորդ համերգաշրջանի համար պատրասում են «Հին աստվածներ» բալետը, կոմպոզիտորն է Վաչե Շարաֆյանը, բալետմայստերներ Վիլեն Գալստյանն ու Ռուբեն Մուրադյանը:
Կ. Օրբելյանն ասաց, որ վերջերս պատահաբար հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել են «Անուշ» օպերան ԱՄՆ –ում ներկայացնելու հարցը, նշել է, որ հիանալի գաղափար է:
«Հիմա պետք է աշխատենք կառավարության, ամերիկացիների հետ, լինի մեծամասշտաբ բեմադրություն, Երևանի օպերային թատրոնի «Անուշը» երբեք չի բեմադրվել ԱՄՆ-ում: Մեծ հույս ունեմ, որ դա կստացվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հյուրախաղերին, օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ տարիներ առաջ են պլանավորվում նման համերգները, իսկ ինչ իրենց մոտ ստացվել է կարճ ժամանակում, օրինակ այս տարի հյուրախաղեր Դուբայում, Քուվեյթում, իր անձնական կապերի ու իրավիճակի շնորհիվ էր:
Հարցին, թե տարիներ շարունակ նշվում է, որ թատրոնը տանիքի հետ կապված խնդիր ունի, ջուրը կաթում է, Կ. Օրբեկյանն ասաց, որ երեք տարի է ասում են գումար կա, բայց այն իրենց այդպես էլ չի հասնում: Նա նշեց, որ վերջերս կառավարությունից գումար էին խնդրել լուսային տեխնիկա ձեռք բերելու համար, իրենց արդեն հնացել է, մերժել են, ասել՝ գումար չկա:
«Տեսնենք՝ ինչի համար գումար կլինի»,- ասաց Կ. Օրբելյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչն է ձեզ ամենից շատ անհանգստացնում, նա ասաց, որ ցանկանում է նորմալ աշխատել, չխանգարեն իրեն. «Ասում եմ՝ պետք չի օգնել, բայց մի խանգարեք: Դեռ խանգարում են»:
Ինչ վերաբերում է դատարանի ճռին, որի համաձայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը պետք է վերականգնվի իր պաշտոնում՝ թատրոնի տնօրեն, նա նշեց, որ նախարարությունն այն բողոքարկել է:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ արդեն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա պահանջն էր՝ անվավեր ճանաչել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, վերականգնել աշխատանքի և վճարել պարապուրդի գումարը։ Դատարանը բավարարել էր Օրբելյանի պահանջները:
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
- Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են
- Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին