Ռուսաստանն ուշադիր հետևում է՝ ինչ է կատարվում Հայաստանում․ ՌԴ դեսպան
«Ռուսաստան պետությունը և ռուսական բիզնեսը ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում այստեղ Հայաստանում, երկրի իշխանությունների կողմից իրականացվող փոփոխություններին, ռազմավարություններին, որոնք մշակվում են տնտեսական, սոցիալական, հումանիտար ու այլ ոլորտներում։ Բնականաբար այս հարցերում գործընկերների ընտրությունը, այդ թվում նաև արտաքին գործընկերների ու կոնսուլտանտների, դա Հայաստանի սուվերեն գործն է, բայց մեզ համար շատ կարևոր է, որ այդ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում այն ոլորտներում, որոնք ուղղակի առնչվում են մեր սերտ հարաբերություններին, չստեղծեն վտանգավոր ճեղք նրանց միջև՝ ինչ արվում է ու ինչ տեղի է ունենում մեր հարաբերություններում»,-այս մասին այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը կարևորեց նաև Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը, որն այս տարի շատ լավ զարգացում է ունեցել, արդեն կան ապագայի ծրագրեր հաջորդ տարվա համար։
Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ռուսաստանը շատ ուշադիր է, հետաքրքրված, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչպես է հայ ժողովուրդը լուծում երկրի առջև ծառացած խնդիրները, ու հաջողություն մաղթեց, ասելով, որ միշտ պատրաստ են աջակցել:
Սերգեյ Կոպիրկինը վերջում ընդգծեց, որ գալիք տարին կարևոր է մեր երկրների համար, քանի որ նշվելու է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակը ասաց, որ կարևոր է, որ մայիսի 9-ի միջացառմանն իր մասնակցությունը հաստատի նաև ՀՀ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեսպան․ Քայլեր են ձեռնարկվել 102-րդ ռազմաբազայի արդյունավետության, մարտական պատրաստվածության բարձրացման համար
- Կոպիրկին․ ՀՀ-ն մնում է մեր առանցքային գործընկերը, որի վրա կարող ենք հույս դնել ամենադժվարին իրավիճակներում