ԵՊՀ ՈւԽ. Ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը
«ԵՊՀ ուսանողական խորհուրդը լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընգծված ռեպրեսիվ եղանակով»:
ՈԻԽ տարածած հայտարարության մեջ ասված է.
«Մասնվորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈՒԽ կազմակերպած հրապարակային միջոցառման:
Հատկապես տարակուսելի է ՈւԽ նախագահին բերման ենթարկելու եղանակը: Նա ազատությունից զրկվել է ԵՊՀ վարչական շենքի տարածքում և ԵՊՀ բազմաթիվ աշխատակիցների և ուսանողների աչքի առջև, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:
Նրա հետ փաստացի վարվել են իբրև վտանգավոր հանցագործի, ինչը վնասում է ոչ միայն Դավիթ Ափոյանի,այլ նաև ԵՊՀ ՈւԽ-ի` որպես կարևոր ուսանողական կառույցի բարի համբավին: Այս ամենի կապակցությամբ ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը»։
Ավելի վաղ Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնել էին, որ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեաական գործի շրջանաներում բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ։ Նա հարցաքննվելու է որպես վկա։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվելու է որպես վկա
- Վարագյան. Հայտնի չէ՝ ինչո՞ւ են ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկել
- ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները տարել են