Հոգեբան. Երեխաներին չարժե նվիրել գաջեթներ
Երեխաների համար սմարթֆոնն ու պլանշետն անհաջող նվերներ են, քանի որ դրանք չեն կրում զարգացնող ֆունկցիաներ, չեն նպաստում երեխաների մոտ կամքի ուժ և ստեղծագործական որակների ձևավորմանը: Ավելի լավ է ընտրել զարգացնող խաղալիքներ կամ գրքեր: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման կարծիքներ են հայտել հոգեբան Ելենա Աբդուլաևան:
Ավելի վաղ Mail.ru Group և ResearchMe հետազոտությունը ցույց էր տվել, որ Նոր տարվան երեխաների համար ամենատարածված նվերները են ոչ միայն մանկական ապրանքները, նաև էլեկտրոնիկան ու գաջեթները:
Հոգեբանի կարծիքով, երեխաները պետք է տիրապետեն համակարգչին ոչ թե որպես խաղալիք, այլ գիտակից հասակում որպես գործիք: Նշվում է, որ երեխաները կախվածություն են ունենում էկրաններից, որը մեծ ուշադրություն է գրավում, իզուր չէ, որ վերջին տարիներին առաջացել է «էկրանային կախվածություն» ախտորոշումը: