Դավիթ Ափոյան. Տարօրինակ կերպով այս ամենը տեղի է ունենում Հոգաբարձուների խորհրդի նիստի նախօրեին
Մի քանի ժամ առաջ ԵՊՀ-ից ոստիկանություն բերման ենթարկված ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել։ Լրագրողների հետ զրույցում նա պատմեց՝ իրավապահները հարցրել են ՈւԽ հետ առնչություն ունեցած մի անձից, սակայն Ափոյանը նշել է, որ տեղեկություններ չունի։
ԵՊՀ եկած ոստիկաններից մեկը սենյակից դուրս է եկել, ապա ներս մտել, հայտարարել է, որ բերման պետք է ենթարկեն։ Բերման ենթարկելու վերաբերյալ որևէ որոշում նրան ցույց չեն տվել։
«Ես ասացի՝ ժամը 14-ին ես փաստաբանի հետ միասին կգամ, կներկայանամ ձեզ։ Բայց ինչպես տեսաք, ինձ բերման ենթարկեցին։ Այդ ֆորմատով, նման ձևով, որը կարծում եմ շատ վիրավորական էր։ Առհասարակ համալսարանից որևէ ուսանողի նման կերպ չպետք է բերման ենթարկեն։ Դա ինձ համար վիրավորական է, հատկապես այն պարագայում, երբ ես ասում եմ՝ այո, կգամ փաստաբանի հետ, ես չեմ ասում՝ չեմ գալիս»,-ասաց Ափոյանը։
Նա նշեց, դեպքի ժամանակ, որի վերաբերյալ քննություն է իրականացվում, ինքը միջադեպի վայրում չի եղել։ Իրեն ոստիկանություն են տարել որպես կասկածյալ։
«Բայց արդեն երկրորդ անգամ է, որ ես որպես ՈւԽ նախագահը կանգնած եմ եղել բեմին պարգևատրման արարողության ժամանակ մոտ երկու հարյուր ուսանողի առաջ, ինձ որպես վկա կանչում են ոստիկանություն, դա ծիծաղելի է ուղղակի։ Տարօրինակ կերպով այս ամենը տեղի է ունենում Հոգաբարձուների խորհրդի նիստի նախօրեին»,-ասաց նա։
ՈւԽ նախագահը տեղի ունեցածն ապօրինի է որակում, ասաց՝ վիճարկելու են իրեն բերման ենթարկելու օրինականությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ՈւԽ. Ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը
- ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվելու է որպես վկա
- Վարագյան. Հայտնի չէ՝ ինչո՞ւ են ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկել
- ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները տարել են