Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով ակնհայտ է, որ «5-րդ ալիքի»-ը լռեցնելու փորձ է արվում: Խոսելով «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալումից, Հարությունյանն առաջ քաշեց երկու վարկած:
«Առաջինը՝ Փաշինյանը քանի որ բոլոր ռեսուրսները սպառել է , ցանկանում է լռեցնել բոլոր լրատվամիջոցներին: Այսօր անաչառ հեռուստաընկերություններին լռեցնելու փորձ է արվում: Հայաստանում անաչառ լրատվություն փոխանցում են «5-րդ ալիք»-ը և Արմնյուզը: Ակնհայտ է, որ հաջորդն Արմնյուզն է:
Երկրորդը՝ կապված է Քոչարյանի դատավարության հետ: Մինչև հիմա դատավորները ոչ մի բացատրություն չեն կարողանում տալ, թե ինչո՞ւ չպետք է խափանման միջոցը փոխվի: Ես կարծում եմ, որ Քոչարյանի հարցը աշխարհաքաղաքական հարց է և կապված է ԼՂ հարցի հետ: Փաշինյանի հայտարարությունը թե Արցախի և Հայաստտանի միջև հակասություններ կան , ակնարկ է, որ ցանկանում է Արցախում ընտրություններին անցնի իր մարդը:
ժողովրդին ապակողմնորոշում են, ժողովուրդը «թավշյա» թմրանյութի ազդեցության տակ է: Ակնհայտ է,որ այս ամենը երկար չի կարող շարունակվել»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին այսօր բերման են ենթարկել հատուկ քննչական ծառայություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է:
Նախնական վարկածով ՝ Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
Տեղեկացնենք նաև, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
- Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
- Քննչական կոմիտեն՝ Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան