«Հրապարակ». Ռուբեն Հայրապետյանի դեմ իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, և մտադիր են օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։
Հիշեցնենք, որ 2012 թ․ հունիսի 17-ին «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարի տվեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի, որոնք արդեն կրել են պատժի կեսը, և օրենքը թույլ է տալիս նրանց ազատել, ինչը տեղի կունենա, թե նրանք համաձայնեն ցուցմունք տալ իրենց նախկին ղեկավարի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում