Դավիթ Խաժակյան. Իմ գործընկերների ներողամտությունն եմ հայցում
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում տեղեկացրեց, որ ինքը շարունակելու է ներկայացված լինել քաղաքային իշխանությունում և աշխատել։
«Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ։ Ուզում եմ ասել, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզնով, պարոն քաղաքապետ»,-ասաց նա։
Ընդդիմադիր անդամը հույս հայտնեց, որ քաղաքապետի ջանքերով կվերականգնվի կոնստրուկտիվ հունը, այն կարող է ունենալ սուր քննադատական կոմպոնենտ, բայց չպետք է այլ դրսևորումներ ստանա։
«Ես կրկնում եմ՝ շատ կարևոր է այստեղ Ձեր դերակատարումը»,-Մարությանին ասաց Խաժակյանը։
Ի պատասխան քաղաքապետ Մարությանը շնորհակալություն հայտնեց։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանիում
- Մարուքյան. Խաժակյանն է որոշում՝ լքի, թե ոչ, ինքը խնդիր ունի, ինքն է ասել խնդիր ունեմ
- Դավիթ Խաժակյան. Երկուշաբթի օրը պարզ կդառնա
- «Ժողովուրդ». Ի վերջո Մարուքյանի վրա ճնշո՞ւմ էր Խաժակյանի հետ կանչման հարցը, թե՞ ոչ
- Մարուքյան. Կան իրավիճակներ, որոնք Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա պատասխանատվություն է կրում դրանց համար
- Մարուքյան. Կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը