Դիանա Գալոյանը հերքում է. Ես խորհրդատու չեմ ունեցել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե իր ատենախոսության գիտական խորհրդատուն Աշոտ Մարկոսյանն է։
Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էին ՀՊՏՀ ուսանողներ ներկայացածները։
Ի պատասխան Դիանա Գալոյանն արձագանքել է.
««Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 6-րդ կետով ամրագրված դրույթները, պահանջում եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղադրել սույն պատասխանը՝ ընթերցողների համար լիարժեք և համակողմանի ու անաչառ տեղեկատվություն ապահովելու համար»:
Ա. Մարկոսյանը չի եղել իմ դոկտորական ատենախոսության գիտական խորհրդատուն, ավելին ես խորհրդատու չեմ ունեցել։ Միևնույն ժամանակ, նա որևէ առնչություն չի ունեցել իմ դոկտորական աշխատանքի հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները