«Էպիկենտրոն»-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով նյութեր են նախապատրաստվում
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
«Երեկ հաղորդում է ստացվել, որ խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս պահին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ երեկ «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ մոտ 60 հոգով հարձակվել են երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները Հովտաշատում են
- «Էպիկենտրոն»-ի տնօրեն. 60 հոգով հարձակվել են լրատվական ծրագրի լրագրողի և օպերատորի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան