Թագավորը Սուրբ Ծնունդին բելգիացիներին մաղթել է նոր կառավարություն
Բելգիացիների թագավոր Ֆիլիպը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ազգին ուղղված իր ուղերձում կոչ արեց շուտափույթ կառավարություն ձևավորել: Այս մասին գրում է euronews-ը։
Ավելի քան մեկ տարի Բելգիան ղեկավարվում է սահմանափակ լիազորություններով կաբինետի կողմից, քանի որ ոչ մի կուսակցություն կամ կուսակցական կոալիցիա չունի բավարար մեծամասնություն խորհրդարանում:
«Այժմ ամենակարևորն այն է, որ հնարավորինս արագ ձևավորվի լիարժեք դաշնային կառավարություն, որն ի վիճակի կլինի որոշումներ կայացնել և հաստատորեն պահպանել դրանք: Բոլորս ակնկալում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,-ասել է Ֆիլիպը։
2018-ի դեկտեմբերի 9-ին Շարլզ Միշելի կառավարությունը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան լքեց նոր ֆլամանական դաշինքը` ի նշան բողոքի՝ ՄԱԿ-ի միգրացիոն պայմանագիր ստորագրելու: Նույն թվականի դեկտեմբերի 21-ին, Ֆիլիպն ընդունեց վարչապետի հրաժարականը, բայց հանձնարարեց նրան ղեկավարել տեխնիկական գրասենյակը: 2019 թվականի հուլիսին Շարլզ Միշելը համաձայնեց ստանձնել Եվրախորհրդի նախագահությունը, և, հետևաբար, հոկտեմբերի վերջին լքեց Բելգիայի կառավարությունը: Նրան փոխարինեց Սոֆի Վիլմսը` Բելգիայի գործադիր իշխանությունը ղեկավարող առաջին կինը, բայց միայն սահմանափակ լիազորություններով: