Քրիստոնեության համար ես ավելի շատ բան եմ արել, քան Հիսուսը. Թրամփ
«Christianity Today»-ի խմբագրականին ի պատասխան, որ Թրամփը պետք է հեռանա պաշտոնից,՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամսագիրը անվանել է «ձախակողմյան թերթ» և հայտարարել. «Ես քրիստոնեության համար ավելին եմ արել, քան Հիսուսը»: Այս մասին գրում է novostink.net-ը:
«Ո՞վ է այսօր ավելին անում քրիստոնյաների համար: Դա Հիսուսը չէ: Նա անհետացավ և ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել իր հետ: Իսկ ես այստեղ ամեն օր պաշտպանում եմ եկեղեցիները ՝ խենթ լիբերալներից »,- ասել է Թրամփը:
Թեպետ Թրամփը խոստովանել է, որ նախկինում Հիսուսը քրիստոնեության համար ինչ-որ բան արել է, բայց հետո պարծեցել է՝ այժմ ինքն ավելին է անում։
«Ես նշանակում եմ դատավորներին, որ օգնում են պաշտպանել կրոնական իրավունքները», - ասել է Թրամփը՝ հավելելով. «Քանի՞ դատավոր նշանակեց Հիսուսը: Նա ինչ-որ բան ասե՞լ է ապագայում մարդկանց դատավարության մասին, բայց ես դա չեմ տեսել»:
Բացի դրանից, Թրամփը հայտարարել է, որ ինքը «փրկել է Սուրբ Ծնունդը»:
«Տեսեք, թե ես ինչ եմ արել», - ասել է նա շարունակելով. «Հիմա կարող եք ասել «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Եվ, առհասարակ, եթե դուք ասում եք «Շնորհավոր տոները» և չեք հստակեցնում, որ նկատի ունեք Սուրբ Ծնունդը, կհայտնվեք բանտում: Եվ ի՞նչ է արել Հիսուսը Սուրբ Ծննդյան համար առհասարակ: Ծնվե՞լ է: Եվ ուզում է, որ իրեն դրա համար շնորհակալություն հայտնե՞ն: Դե, դե , այդպես չի լինում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան