Հայաստանի ոչխարներն Իրաք, Քաթար ու Քուվեյթ կհասնեն Իրանի տարածքով
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը:
Ըստ աղբյուրի, այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի տնտեսության զարգացումը խթանելու ճանարհին:
«Դա նշանակում է, որ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար:
Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:
Կենդանիների տարանցիկ տեղափոխումը կիրականացվի միջազգային բոլոր չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխան»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին պետնախարար. Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը
- Ոչխարաբուծության ծրագրով նախատեսվում է 2019-2027-ին արտադրել մոտ 3.5 մլրդ դրամի միս
- Գործադիրը հավանություն տվեց ոչխարաբուծության զարգացման հայեցակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան