Հռոմի Ֆրանցիսկոս Պապ․ Փոխեք ինքներդ ձեզ՝ նախքան կցանկանաք փոխել ուրիշներին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախօրեի երեկոյան Վատիկանում անցկացրել է կեսգիշերային պատարագ՝ Սուրբ Ծննդյան տոնի ավանդական հանդիսությունների շրջանակում:
Սուրբ Պետրոսի բազիլիկայում արարողությունից հետո, այսօր արդեն Հռոմի Պապը հանդես կգա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմության առաջ: Այս մասին գրում է euronews-ը։
Նախորդ տարիներին Հռոմի Պապն իր ելույթներում անդրադառնում է տարվա իրադարձություններին, ինչպես, օրինակ, 2017-ին նա խոսեց միլիոնավոր միգրանտների և փախստականների մասին, որոնք փախչում էին իրենց տներից:
2018-ին Հայրապետը անդրադարձավ գլոբալ աղքատությանը, մի աշխարհի, որտեղ «մի քանիսը շքեղորեն են ճաշում, մինչդեռ շատ-շատերն ապրում են առանց ամենօրյա հացի»:
Այս տարվա խոսքում Հռոմի Պապը կոչ արեց մարդկանց՝ «մի սպասեք, թե ինչպես են ուրիշները լավ վարվելու, նախքան դուք լավ կվարվեք նրանց հետ» և «փոխեք ինքներդ ձեզ՝ նախքան կցանկանաք փոխել ուրիշներին, եկեղեցին կամ ավելի լայն աշխարհը»։