ՄԱԿ-ը մտահոգ է Սիրիայում ռազմական գործողություններով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որտեղ կառավարական ուժերի կողմից սկսված գործողությունների արդյունքում անցած մեկ շաբաթվա ընթացքում այստեղից մի քանի տասնյակ հազար մարդ է հեռացել։
Գուտիերեշի խոսնակն ասել է, թե ՄԱԿ-ի ղեկավարությունն անհանգստացած է «ռազմական գործողությունների ծավալով և տարհանման ուղիների վրա իրականացվող հարձակումներով, երբ այս ուղիներով իրենց տներից հեռանում են քաղաքացիական անձինք»։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սիրիայի կառավարությունը փորձում է իր վերահսկողությունը հաստատել Իդլիբի գավառում, որը 2Օ11 թվականին սկսված քաղաքացիական պատերազմից հետո ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին շրջանն է։
Ռուսական ուժերի օդային գրոհների ներքո, սիրիական ուժերն անցյալ շաբաթվանից իրականացվող գործողությունների արդյունքում հետ են վերցրել մի շարք քաղաքներ ու մոտենում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մաարեթ ալ Նուման քաղաքին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է