Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել
«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ քրօրի 164 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպություններ. Մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողների նկատմամբ սանձազերծված բռնության կապակցությամբ
- «Էպիկենտրոն»-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով նյութեր են նախապատրաստվում
- «Էպիկենտրոն»-ի տնօրեն. 60 հոգով հարձակվել են լրատվական ծրագրի լրագրողի և օպերատորի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան