Պար՝ ընդդեմ կենաթոշակային բարեփոխումների
Փարիզի օպերայի պարողները «Կարապի լիճը» բալետից մի հատված են կատարել թատրոնի աստիճաններին՝ համերաշխություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ համապետական գործադուլի մասնակիցներին:
Եվրանյուզի հաղորդմամբ, որպես դեկորացիա նրանց ծառայել է «Մշակույթը վտանգված է» և «Փարիզի օպերան գործադուլի մեջ է» գրություններով պաստառները: Իրականում, Ֆրանսիայի գլխավոր թատրոնը մասնակցում է գործադուլին ավելի քան երկու շաբաթ, ինչի պատճառով 45 ներկայացում հետաձգվել է: Բալետային խմբի ներկայացուցիչները պարելու որոշումը բացատրել են Սուրբ ծնունդի նախաշեմին տոն պարգևել մարդկանց:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը մեկնարկել է դեկտեմբերի 5-ին և հայտարարվել է անժամկետ: