ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ «Հեռահաղորդակցության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, նորագույն տեխնոլոգիաների, նոր ստարտափերին, գաղափարներին աջակցելու համար» անվանակարգում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, 2019 թվականի ընթացքում որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած մասնագետներն ու ընկերություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև՝ հանրության ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
«Որակի նշան 2019» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում:
Մասնագետների ու ընկերությունների ընտրությունն ու մրցանակաբաշխությունը իրականացվել են «Որակի նշան» ընկերության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը
- Ամանորյա անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդների համար
- ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում
- ՎիվաՍել-ՄՏՍ. Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան