Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին աճել է 7.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով։ 2018թ-ի նոյեմբեր ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 10.1%, իսկ նոյեմբերի ՏԱՑ-ը հոկտեմբերի նկատմամբ նվազել է 8.5%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 9.3%-ով, շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5%, առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.2%-ով, ծառայությունների ծավալն էլ առանց առևտրի՝ 14.8%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.5%-ով:
Վիճակագրության համաձայն, 2019 թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.4%։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 7.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 9 %-ով, ներմուծումը՝ 6.6%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 6.3%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան