«Ժողովուրդ». Պատգամավորները Պնախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, ովքեր անձամբ են խնդրել հանդիպել նախարարին: Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին:
Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, և ներկայացվել են նաև մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որևէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով: Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը և ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում