Լևոն Քոչարյան. Միանշանակ ունենալու ենք հաջողություն
«Մենք հասկանում ենք, որ մեղադրանքը ներսից փուչ է, ջուր է: Վստահ ենք, որ ի վերջո այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի որդին որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, հնարավոր է ինչ որ ժամանակ խաբել մարդկանց, մոլորեցնել, բայց դա երկար կյանք ունենալ չի կարող:
«Չնայած իշխանության կողմից կեղտոտ հարձակումների, ուղղորդված այս արշավների մեր իրական աջակիցների, մեզ սատարող մարդկանց դեմ, նաև նրանց, որոնք կողմ են արտահայտվում իրավական պետություն ունենալուն, իրենց վրա այս հարձակումները վկայում են նրա մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ ոչնչի առաջ չի ուզում կանգնել: Բայց միևնույնն է, չնայած իրենց այդ գործելաոճին, այսքան մարդու միանալը, մեզ աջակցելը, հույս է տալիս»,- ասաց նա:
Լևոն Քոչարյանն ասաց, որ երբեք թիկնապահներով չի շրջել Երևանի փողոցներում կամ որևէ տեղ, առանց թիկնապահի քայլել է փողոցներով իր կնոջ, երեխաների հետ, հաճախել սրճարաններ:
«Երբևէ նման խնդիր չեմ ունեցել, առավել ևս՝ հիմա: Փողոցում մոտենում են մարդիկ, ներողություն խնդրում, որ հավատացել են ինչ-որ կեղծիքի: Սա հույս է տալիս: Հետևողականորեն շարունակելու ենք նույն գիծը, միանշանակ ունենալու ենք հաջողություն»,- ասաց Լ. Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Այս տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի
- Լևոն Քոչարյան. Չկա գեթ մի մարդ, որը համաձայնություն չի տվել այդ հայտարարությանը
- Լևոն Քոչարյան. Համոզված եմ՝ յուրաքանչյուրը ստորագրելով գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց կողմից
- Լևոն Քոչարյան. Ուզում եմ հիասթափեցնել
- Լևոն Քոչարյան. Բա որ մենք խոսենք վիրավորանքներից
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Լևոն Քոչարյան. Կան մարդիկ, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, կորցել են աշխատանքը
- Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան