Կալանավորը 105 օր հացադուլի մեջ է. Զոհրաբյան
«Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը գրել է, որ չի ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Ըստ Զոհրաբյանի, այս պահին դա անգամ էական էլ չէ.
«Ես և իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց և հանդիպել ենք Վահեին: Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը և հաստատ չի դադարեցնելու»։
Զոհրաբյանը դիմել է Քրեակատարողական ծառայությանը. նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու:
«Այո, հակադիր կերակրումը այլևս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլևս անհապաղ պետք է արվեն:
Ինչի եմ սա ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում: Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան