Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել
Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Ռ. Մխիթարյանի որոշմամբ։ Այսօր էլ նիստ չունենք»։
Հիշեցնենք, Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են Ռոբերտ Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու և դա տեսանկարահանելու համար: Ավելի վաղ ազատ էր արձակվել նաև Սարգիս Օհանջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մութաֆյանը կմնա կալանավորված
- Փաստաբան. Ժամ առաջ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը պետք է ազատ արձակվեն
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան