Աղվան Վարդանյան. Իշխանությունը շարունակում է գնալ մի ճանապարհով, որը բացարձակ հեռանկար չունի
«Այս շինծու, ամոթալի վարքագծով...Սրանով ոչ մի տեղ չեն հասնելու: Լավ՝ ևս մեկ ձերբակալություն, ևս տաս ձերբակալություն, հազարների հո չե՞ն ձերբակալելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական, Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալության վերաբերյալ հարցերին:
Նրա խոսքով, իշխանությունը, ցավոք, շարունակում է գնալ մի ճանապարհով, որը բացարձակ հեռանկար չունի, օր օրի թուլացնելու է իր հիմքերը:
Հարցին, թե կարծիքներ կան, որ Ա. Թավադյանի ձերբակալությունն ուղղված է լրատվամիջոցի դեմ, Ա. Վարդանյանն ասաց. «Փորձ է ճնշելու լրատվամիջոցներին: Մենք, ցավոք, նաև այս առումով վերադառնում ենք 90-ական թվականներ: Այն, ինչ այսօր կատարվում է ազատ խոսքի, ազատ մամուլի հանդեպ, ուղղակի վերադարձ է 90-ականներ: Մենք գիտենք, թե դա ինչով է վերջացել, սա էլ է այդպես վերջանալու»:
Նա նշեց, Ռոբերտ Քոչարյանն այն անձը, գործիչը չէ, որին հնարավոր լինի այս կարգի մեթոդներով զսպել:
Աղվան Վարդանյանի խոսքով, հասարակության մեջ օր օրի աճում են այն մարդկանց թիվը, ովքեր տեսնում են, որ այս թավշյա իշխանազավթումը երկրում որևէ բան չի փոխել, ընդհակառակը, մեծացրել է վտանգները, նաև նրանց քայլերը տարբեր ուղղություններով բխում է սրանից:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
- Աղվան Վարդանյանը կհամակարգի Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի աշխատանքը
- Եկել եմ աջակցելու Ռոբերտ Քոչարյանին. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին