Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը բողոքարկվել է։
«Մենք այդ որոշումը բողոքարկել ենք, պետք է որ այսօր դատական նիստ նշանակվի»,-Panorama.am-ի հետ զրույցում Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանն իր պաշտպանյալի ձերբակալումն ապօրինի է համարում, ասում է՝ ձերբակալման հիմքեր առհասարակ չկան։
«Թավադյանին կասկածում են տուժողի կամ վկայի նկատմամբ ճնշում գործադրելու՝ կաշառելու, հարկադրելու եղանակով սուտ ցուցմունք տալուն պարտադրելու մեջ»,-ասաց Խուդոյանը՝ հստակեցնելով, որ ըստ քննչական մարմնի դա կապված է ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութի հետ, սակայն որևէ հիմնավորում այդ կապի վերաբերյալ չի ներկայացվել։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
- Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
- Լևոն Քոչարյան. Այս տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան