Մահացել է «Հաց բերողի» մայրը
Մահացել է «Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարա Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք «Սասնա ծռեր» համահայկական շարժման էջից:
«Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան գուժը:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ից Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Շահումյանի գերեզմանատանը, ժամը 14:00-ին:
Սասնա Ծռեր խմբավորման և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամները իրենց խորին ցավակցությունն են հայտնում հանգուցյալի հարազատներին»,- գրված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան