Արտահանձնել նախագահ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիային.Այլընտրանքային նախագծեր խումբ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հաղորդագրություն է տարածել, պահանջելով ՝ նախահագ Արմեն Սարգսյանի արտահանձնումը Մեծ Բրիտանիա:
«2020 թվականի քաղաքական օրակարգում ակնհայտորեն ավելացավ նոր կետ՝ Արմեն Սարգսյանի արտահանձնումը Մեծ Բրիտանիա։
Սա պետք է անել պետությունը տրամաբանական զարգացման հուն բերելու համար։ Սա պետք է դաս լինի նախորդներին և հաջորդներին. պատահական մարդկանց չի կարելի հենց այնպես բերել իշխանության։ Հայաստանը փորձաքար չէ, որ նախագահի պաշտոնը նվիրվի քաղաքացիություն փոխած, երկրի համար որևէ բան չարած, միայն սեփական PR-ով մտահոգվող և բոլոր հարցերում բացառապես նեղ անձնական կոմերցիոն շահերով առաջնորդվող անձանց»,- նշված է հաղորդագրությունում: