Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին. Արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը, ՀՀ նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուց հետո, ապավինում է ՍԴ դատավորների խորաթափանցությանն ու մասնագիտական բարձր կամային հատկանիշներին։
«Սահմանադրական դատարանի հարգելի դատավորներ, սիրելի գործընկերներ։
Այսօր ստորագրվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի ընդունված փոփոխությունը։
Քաղաքական և իրավական գնահատական արդեն ներկայացրել եմ, հետևաբար հատուկ ուզում եմ դիմել ձեզ.
Հավատարիմ մնացեք ԻՐԱՎԱԲԱՆԻ բարձր կոչմանն ու առաքելությանը, մասնագիտական նվիրվածությանն ու արժանապատվությանը. արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը, ուղղակի մի նկատեք այն՝ կարծես երբեք չի էլ եղել։
Ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայկական իրավագիտության պատմության էջերում և հետագա բոլոր սերունդների համար կդառնան ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ բարոյականության ու արժանապատվությանը ուղեցույց։
Որպես իրավաբան ապավինում եմ ձեր խորաթափանցությանն ու մասնագիտական բարձր կամային հատկանիշներին՝ հնարավոր և սպասվող բոլոր տեսակ ճնշումներին ընդառաջ։
Կանգնած եմ ձեր կողքին և սեղմում եմ ձեզնից յուրաքանչյուրի ձեռքը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է
- ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարանում են
- Նարեկ Սամսոնյան. Հոգեհանգստի արարողություն՝ Բաղրամյան 26-ում
- Ռուբեն Մելիքյան. Հանրության հաշվին անաշխատ եկամուտ ունենալը չի կարող համարվել բարձր բարոյական հատկանիշ ունեցող քաղաքացու համար ընդունելի վարքագիծ
- Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան