
Էրդողանը մտադիր է Թուրքիայի խորհրդարանից ստանալ Լիբիա զորք ուղարկելու հավանություն
Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է հունվարին՝ ամանորյա արձակուրդների ավարտից հետո, դիմել երկրի խորհրդարան՝ Լիբիա Թուրքիայի զինված ուժեր ուղարկելու խնդրանքով: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, նա խոսել է այսօր Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:
«Հենց խորհրդարանը բացվի, մենք առաջին հերթին հայց կուղարկենք՝ այնտեղ զորքեր ուղարկելու մասին», - ասել է Էրդողանը:
Նաև նշել է, որ եթե լիբիական կողմից համապատասխան հրավեր ուղարկվի իրենց երկիր թուրքական զորքեր ուղարկելու համար, ապա Անկարան այն կընդունի:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել էր Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (PNS) հետ կնքված ռազմական համագործակցության մասին հուշագիրը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին