Ինգա և Անուշ Արշակյանները նոր նախագծով են հանդես գալիս
Երկարատև լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով նոր անիմացիոն տեսահոլովակ՝ «Ձյան հեքիաթ» երգի հիման վրա։
Տարածած հաղորդագրության համաձայն, սա երգ-եռապատում է, որում համակցվել են Կարո Չալիկյանի ֆոնդի «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» և Կոմիտասի ազգագրական ժողովածուի «Սար-սար» ստեղծագործությունները։ Տեսահոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է։
«Ձյան հեքիաթի» հիմնական նպատակն է պահպանել ու շարունակել ազգային երաժշտության ավանդույթները։ Ինգա և Անուշ Արշակյաններն այս տեսահոլովակով ազդարարում են նոր նախագծի մեկնարկը, որը մեծագույն հարգանքի դրսևորում է այս ձայնադարանը մեզ ժառանգած հանճարեղ մարդկանց հանդեպ։ «Կենաց ծառ» նախագիծն ազգային երաժշտության մշակում և անիմացիոն տեսահոլովակների շարք է։
Նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Տեսահոլովակում օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի մշակած զարդանախշերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը