Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը կհարցաքննի Հրայր Թովմասյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտպանին հայտնել է ՀՔԾ քննիչը:
«Վաղը` ժամը 10:00-ին, Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննելու են Հրայր Թովմասյանին»,- ասաց պաշտպանը:
Թե ինչ գործով է Հրայր Թովմասյանը հարցաքննվելու, պաշտպանը չհայտնեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան