Նարեկ Սամսոնյան. Հոգեհանգստի արարողություն՝ Բաղրամյան 26-ում
«Վերջապես գրանցվեց Հայաստանի նախագահի ինստիտուտի ֆիզիկական մահը»,- ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ֆեյսբուքյան եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նրա խոսքով, իրենք հոգեհանգստի արարողությանն են իրականացնում Բաղրամյան 26-ում:
Ոստիկանները նախ տեղեկացրեցին, որ չեն կարող առանց նախապես տեղեկացնելու ակցիա իրականացնել, Սամսոնյանն էլ հակադարձեց, որ ակցիա չէ, այլ շտապ հավաք՝ հոգեհանգստի արարողություն:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող տուրիստը՝ նույն Արմեն Սարգսյանը, ստորագրել է ՀՀ Սահմանդարական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել օրենքը. «Խայտառակ, կաշառք ենթադրող «օրենք» է, որը վաղը, մյուս օրը կարժանանա իրավական պատշաճ գնահատականի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հանրության հաշվին անաշխատ եկամուտ ունենալը չի կարող համարվել բարձր բարոյական հատկանիշ ունեցող քաղաքացու համար ընդունելի վարքագիծ
- Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
- «Ազգային օրակարգ»-ը կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՍԴ դատավորներին ժամկետից շուտ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծն ու դիմել ՍԴ
- Արփինե Հովհաննիսյան. ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը և Արմեն Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան