Տեր-Թադևոսյանը ՀԽ-ում իրեն զգում է լացել ցանկացող դպրոցականի պես
«Դեռ դիմում չեմ գրել, հլը պետք է գնամ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով իր՝ Հանրային խորհրդից դուրս գալու մասին լուրերին։
Տեր-Թադևոսյանը նշեց, որ մինչև ապրիլ ամիսը մոտ 10 անգամ գնացել է Հանրային խորհուրդ, բայց հասկացել է, որ այնտեղ օտար մարդ է, չի հասկացել իր դերը։
«Ինչն ինձ դուր չի գալիս, չեմ կարողանում, էլի։ Դրա համար ուզում եմ գնամ, ասեմ, որ էլ չեմ ուզում Հանրային խորհուրդ գալ։ Դպրոցականներ կան, որ չեն ուզում դասի գնալ, լացել են ուզում, ես էլ ինձ էդպես եմ զգում»,- նշեց Տեր-Թադևոսյանը։
Հանրային խորհրդում, Տեր-Թադևոսյանի գնահատմամբ, լուրջ մարդիկ են, երկար քննարկումներ են անում. «Իսկ ես էդ ամենը չեմ հասկանում, իմը չի։ Նոր տարուց հետո պիտի գնամ Ստյոպայի մոտ, տեսնեմ ինչ եմ գրում, ում եմ գրում»։