Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
Հատուկ քննչական ծառայությունը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։
Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, ծանոթացել են հիմնավորումներին։
«Հիմա էլ շարունակում ենք նյութերին ծանոթանալ, մի քիչ ժամանակի խնդիր կա։ Բայց ընդհանուր առմամբ ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկվա նիստում դատարանը լսել է Թավադյանի ձերբակալման որոշման դեմ ներկայացված բողոքը, այսօր ժամը 11-ին նշանակված նիստում կքննի կալանքի միջնորդությունը բավարարել չբավարարելու վերաբերյալ հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան