Մոսկվայում կտեղադրվի լեգենդար հետախույզներ Վարդանյաններին նվիրված սառցե քանդակ
Մոսկովյում Պոկլոննայա բլրի վրա կտեղադրվի սառցե քանդակ՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի ծառայությանը:
Քանդակում զույգը կներկայացվի իրենց առաջին ամուսնության պահին՝ 1946 թվականին և կտեղադրվի թանգարանային համալիրի «Պատմություն» բաժնում՝ նվիրված խորհրդային ժամանակաշրջանին:
«Զույգն ամուսնացել է երեք անգամ, բայց միայն առաջին՝ իսկական պսակադրության ժամանակ է Գոհար Վարդանյանը հագել հարսի շոր»,- նշված է հաղորդագրությունում:
Քանդակը բացվելու է երկուշաբթի օրը «Սառցե Մոսկվա» փառատոնի շրջանակում:
«Մենք չէինք կարող անտեսել Վարդանյանների բացառիկ ամուսնությունը, որոնք իրենց ողջ կյանքն աշխատել են ի շահ մեր երկրների, և ուզում ենք նրանց հերոսությունների մասին պատմել լայն հանրությանը»,- ասել է փառատոնի հեղինակ Ալենքսանդր Կովտունեցը:
Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին: Նա 93 տարեկան էր: Գոհար Վարդանանը թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը՝ ամուսնու և մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին, որը մահացել էր 2012-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Նարիշկին. Գոհար Վարդանյանը գրեց հետախուզական ծառայության վառ էջը
- Լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանը կհուղարկավորվի Մոսկվայում
- Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ
- Պուտինը լավ էր ճանաչում և՛ Գոհար Վարդանյանին և՛ նրա ամուսնուն. Պեսկով
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան