Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն-Նորք Մարաշ) բավարարեց 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ ներկայացրած միջնորդությունը։
«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, բավարարել է քննիչի միջնորդությունը, որոշել է պարոն Թավադյանին երկու ամսով կալանավորել»,-նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով, դատարանն իրենց որոշումը կտրամադրի այսօրվա ընթացքում, հիմնավորումներին ծանոթանալուց հետո կհասկանան բողոքարկման ուղղությունները։
«Միանշանակ բողոքարկելու ենք։ Հայտարարությամբ հանդես կգանք, կտեղեկացնենք»,-ասաց Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է