Կարեն Բեքարյանը խնդրում է քաղաքացիների ներողամտությունը ԱԺ-ում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու համար
Վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք, դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար:
Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության:
Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ նա պատասխանատվություն կկրի և հանցավոր գործունեության, և (կամ) հանցավոր անգործության համար…
Ցավով, մեկ անգամ ևս հայցում եմ մեր քաղաքացիների և ազգակիցների ներողամտությունը՝ ԱԺ- ում նրա թեկնածությանը կողմ քվեարկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին. Արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը
- Քաղաքագետ. Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է
- Ռուբեն Մելիքյան. Հանրության հաշվին անաշխատ եկամուտ ունենալը չի կարող համարվել բարձր բարոյական հատկանիշ ունեցող քաղաքացու համար ընդունելի վարքագիծ
- Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
- «Ազգային օրակարգ»-ը կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՍԴ դատավորներին ժամկետից շուտ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծն ու դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան